Ղրիմի թաթարական երաժշտա-դրամատիկական ակադեմիական թատրոն (Ղրիմի թաթարերեն՝ Qırımtatar akademik muzıkalı drama teatri, Къырымтатар академик музыкалы драма театри), Ղրիմի (նախկինում՝ Ուկրաինա) միակ թյուրքախոս թատրոնը, Ղրիմի թաթարների աշխարհի միակ թատրոնը։ Այս թատրոնի ավանդույթները, թերևս, սկիզբ են առել 14-15-րդ դարերում Ղրիմի խաների պալատների թատերական ներկայացումների ժամանակ։
Ղրիմի թաթարների ստացիոնար թատրոնի շենքը բացվել է 1901 թվականին։ Այդ շրջանում դերերը խաղացել են միայն տղամարդիկ, այդ թվում նաև կանանց դերեր։ 1922 թվականին Ղրիմի թաթարական թատրոնը սկսել է արագ զարգանալ։ Այդ շրջանը թատերական քննադատները անվանում են «Ղրիմի թաթարական վերածննդի դարաշրջան»։ Թատրոնում ներկայացվել են Շեքսպիրի և Մոլիերի, Ումեր Իպչիի և Լաթիֆ-Զադեի, Կառլո Գոլդոնիի, Լև Տոլստոյի և Տրենյովի պիեսները։ Թատրոնում աշխատել են ակնառու դերասաններ, ռեժիսորներ, դրամատուրգներ, որոնք ստեղծել են ազգային թատերական դպրոցի ավանդույթները, որոնք այսօր շարունակում է Ղրիմի թաթարական երաժշտա-դրամատիկական ակադեմիական թատրոնը[1][2]։